ԵԱՀԿ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԴԻՏԱՐԿՈՒՄ Է ԱՆՑԿԱՑՐԵԼ ԼՂՀ ԶՈՒ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՇՓՄԱՆ ԳԾԻ ՎՐԱ

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ առաքելությունը ԼՂՀ Մարտունու շրջանի հարավ-արեւելքում այսօր անց է կացրել Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Միրոսլավ Վիմետալը /Չեխիա/ եւ Օլեքսանդր Սամարսկին /Ուկրաինա/: Դիտարկումն անցել է նախատեսված ժամանակացույցին համապատասխան, հրադադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Ղարաբաղյան կողմից դիտարկման առաքելությանն ուղեկցում էին ԼՂՀ Պաշտպանության նախարարության եւ Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները, տեղեկացնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---