ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՅՔԱՐԸ ՉՊԵՏՔ Է ԴՈՒՐՍ ՄՂԻ ՆԵՐԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ

PanARMENIAN.Net - Հայաստանը պետք է պայքարի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար: Այդ մասին OpenArmenia.com կայքին տված օնլայն հարցազրույցի ընթացքում հայտարարել է փիլիսոփայության դոկտոր, Գումբոլդտի մրցանակի մրցանակակիր Կարեն Սվասյանը: Նրա խոսքերով, այդ պայքարի դրդապատճառը հիշողությունն է հայրերի մասին եւ պատմական արդարությունը: «Սակայն տխուր կլիներ, եթե այդ ճանաչման համար պայքարը դուրս մղեր ներկայի խնդիրները»,-հայտարարել է նա: Այն հարցին, թե ինչպես է ինքը տեսնում Հայաստանի տնտեսական, քաղաքական եւ մշակութային զարգացման ընդհանուր ուղղությունները, նա պատասխանել է.«Զարգացումները Հայաստանում նվազագույն կերպով են տեսանելի տնտեսության, քաղաքականության եւ մշակույթի արեւմտյան ձեւերին կողմնորոշվելու դեպքում: Դա կնմանվի ծաղրանկարի եւ սպառնում է ազգային ոչնչացմամբ: Ցավոք, հենց այդ ուղղությունն է վերցրել Հայաստանը, որն ուժեղանում է օրեցօր: Կարելի էր հաշվի առնել միայն այն մոդելները, որոնք խստորեն կհամապատասխանեին հայկականի առանձնահատկություններին եւ յուրօրինակությանը»: Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ չի կարող է հակիրճորեն մանրամասնել այդ միտքը, քանի որ դրա համար կպահանջվեր մի ողջ գիրք գրել: «Հնարավոր է, երբեւէ ինձ կհաջողվեր վերադառնալ նշված թեմային»,-հայտարարել է Սվասյանը: «Ես կարծում եմ, որ պետք է մնալ ազգային մշակույթի հողի վրա, չպարփակվելով օտար մշակույթներից, քանի որ միայն այդ կերպ կարելի է դուրս գալ դեպի մարդկային մշակույթ: Կառչել բացառապես ազգայինից, նշանկում է, զմրսվել բանկայում` պահպանման սահմանափակ ժամկետով: Մշակույթը դա միշտ ելք է սեփականի սահմաններից դեպի օտարը եւ օտարի յուրացումը»,-նշել է փիլիսոփան:


 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---