Հայաստանը տարին սկսել է 2,9 տոկոս գնաճով

Հայաստանը տարին սկսել է 2,9 տոկոս գնաճով

PanARMENIAN.Net - 2013թ. հունվարին 2012թ. դեկտեմբերի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 2.9% գնաճ, ինչը մեծապես պայմանավորվել է պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) 4.9% գնաճով: Այս մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ԱՎԾ գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը: Ըստ նրա, ոչ պարենային ապրանքների գները նշված ժամանակահատվածում նվազել են 0.2%-ով, իսկ ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների 0.8% հավելաճ:

2013թ. հունվարին 2012թ. հունվարի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 102.6%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)` 101.9%, ոչ պարենային ապրանքներինը` 106.0%, ծառայությունների սակագներինը`102.2%:

Գուրգեն Մարտիրոսյանը հավելել է, որ հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2013թ. հունվարին 2012թ. դեկտեմբերի համեմատ գրանցվել է սպառողական գների 2.2-3.5% գնաճ, ընդ որում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Վաղարշապատում: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 2.9%-ով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---