ՎԶԵԲ. Նախագահական ընտրությունները կհանգեցնեն տնտեսական ակտիվության անկման 1 փետրվարի 2013 - 15:59 AMT PanARMENIAN.Net - Չնայած, որ նախագահական ընտրությունները հետաձգելու վտանգ է առաջացել թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի պատճառով, այնուամենայնիվ, երկրի առևտրային բանկերը մտադիր չեն հետաձգել իրենց ծրագրերի իրականացումը ոչ մինչ ընտրությունները, ոչ էլ՝ դրանից հետո: Հայաստանի բանկերի միության նախագահ Աշոտ Օսիպյանը «մեծ հաջողություն» է համարում այն, որ առևտրային բանկերի գործունեությունը կախված չէ երկրում ընթացող քաղաքական գործընթացներից: Սակայն, ընտրությունների ժամանակ՝ լինի նախագահական թե խորհրդարանական, բիզնենս ընդհանրապես բախվում է անորոշության գործոնի հետ: Նախագահական ընտրությունների ժամանակ շատ ընկերություններ սպասողական դիրք են գրավում: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՎԶԵՎ երևանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը: Ըստ նրա, դա, անկասկած, անդրադառնում է նաև գործարար մթնոլորտի վրա ներդրումների ծավալի առումով: «Մենք ակնկալում ենք, որ տնտեսական ակտիվությունը կավելանա միայն ընտրություններից հետո»,-ասել է նա: ՎԶԵԲ-ը պահպանողական կանխատեսում է տալիս ՀՀ տնտեսությանը՝ ՀՆԱ աճ 4 տոկոսի սահմանում: ՀՀ պետբյուջեում այդ ցուցանիշը 6,2 տոկոս է, իսկ գնաճը 12 ամսվա համար կանխատեսվում է 4±1,5% սահմանում, ինչպես և 2012-ին: Սակայն կանխատեսումները վերանայվում են ամեն եռամսյակում և Ռազլոգը չբացառեց, որ կանխատեսումը կարող է վերանայվել: Ըստ փորձագետի, ՀՀ կառավարությունը կշարունակի զուսպ քաղաքականությունը ծախսերի առումով, գնաճը կլինի ԿԲ հսկողության տակ, ինչն առավել մեծ վստահություն կառաջացնի առևտրային բանկերի ու ընկերությունների մոտ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |