«ԱՌԱՔԵԼ» ՖԻԼՄԸ ԵՎՍ ՄԵԿ ՔԱՅԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի վերջում Երեւանում տեղի կունենա «Առաքել» կինոնկարի պրեմյերան` նվիրված Հայոց ցեղասպանության 90-ամյակին: Ֆիլմը նկարահանվել է «Քարեր երկնքում» կինոընկերության կողմից, ռեժիսորն է` Զոհրաբ Բեկ-Գասպարենցը: Ֆիլմի նկարահանումները հայտնի դերասանների մասնակցությամբ կատարվել են Հայաստանի տարածքում: «Առաքելը» Հայոց ցեղասպանության զոհ դարձած մի հայ ընտանիքի սիրո եւ պայքարի պատմությունն է: «Առաքելը» Հայոց ցեղասպանության ճանաչման նոր գործոն միջոց կդառնա: «Իր մեղքը ճանաչելն ու քավելը ոչ բոլորին է տրված: Ցավոք, թուրքերը դա չեն հասկանում»,-PanArmenian.Net-ի թղթակցին է հայտարարել ֆիլմի ռեժիսորը: Նրա խոքերով, հայերը միշտ ավելի ուժեղ են եղել եւ ֆիլմում ներկայացված է հենց դա, որը ուժ է տալիս նրանց ապրելու: Սկսած ընթացիկ տարվա աշնանից ֆիլմը կցուցադրվի Եվրոպայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Բուենոս Այրեսում, նշել է Զոհրաբ Բեկ-Գասպարենցը:
 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---