Սիրիահայերի բնակարանային վարձավճարները մարզերում կփոխհատուցվեն

Սիրիահայերի բնակարանային վարձավճարները մարզերում կփոխհատուցվեն

PanARMENIAN.Net - ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ Հայաստանի մարզերում բնակվող սիրիահայերի հանդիպումը Հայաստանում Տուրիզմի զարգացման հիմնադրամի տնօրեն Ֆելիքս Սիմոնյանի հետ, սիրիահայերի խնդիրների լուծմանն աջակցելու նպատակով, PanARMENIAN.Net ին են հայտնել սփյուռքի նախարարությունից:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ ձեռք բերված նախնական պայմանավորվածության համաձայն՝ քննարկվեց հիմնադրամի նախաձեռնությամբ Հայաստանի մարզերում վարձակալությամբ բնակվող սիիրահայերի բնակարանային վարձավճարների փոխհատուցման հարցը: Հայաստանի մարզերում բնակվող 11 սիրիահայ ընտանիքներ աջակցություն ստանալու նպատակով դիմել էին ՀՀ սփյուռքի նախարարություն:

Ֆելիքս Սիմոնյանը նշեց, որ հիմնադրամի կողմից տրամադրվող օգնության չափը կազմում է 5 մլն ՀՀ դրամ: Փոխհատուցվելու են սիրիահայ այդ ընտանիքների դեկտեմբեր, հունվար և փետրվար ամիսների բնակարանային վարձավճարները: Նա հավաստիացրեց, որ վարձավճարների փոխանցումը կկատարվի առաջիկա 4-5 օրերի ընթացքում և, որ հիմնադրամի կողմից աջակցությունը շարունակական բնույթ է կրելու:

Խորհրդակցության ժամանակ հիմնադրամի տնօրենին փոխանցվեցին սիրիահայերի բանկային հաշվեհամարները:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---