Բագրատյանը Հայրիկյանին առաջարկել է հետաձգել քարոզարշավը

Բագրատյանը Հայրիկյանին առաջարկել է հետաձգել քարոզարշավը

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը կեսօրին նորից այցելել է Պարույր Հայրիկյանին: Ֆեյսբուքյան իր էջում նախագահի թեկնածուն գրել է, որ Պարույր Հայրիկյանի առողջությանը և կյանքին վտանգ չի սպառնում: «Վիրահատությունից հետո նորմալ խոսում էր, գիտակցությունը տեղն էր: Նույնիսկ հասցրեցինք մտքեր փոխանակել ընտրարշավի` հետագա հնարավոր շարունակության թեմայով: Ես նրան ասացի, որ հարկավոր է հետաձգել քարոզարշավը մինչ նրա ապաքինումը եւ չնայած որ մեր քարոզարշավը ողջ թափով ընթացքի մեջ էր, մենք հարգում ենք Սահմանադրությունը, որում ասվում է, որ նախագահի թեկնածուներից մեկի համար անհաղթահարելի խոչընդոտներ առաջանալու դեպքում ընտրությունը հետաձգվում է երկու շաբաթով»,- գրել է Հրանտ Բագրատյանը:

Երեկ՝ ժամը 23.30-ի սահմաններում, Կենտրոն վարչական շրջանում` Տպագրիչների փողոցում, կրակել էին Պարույր Հայրիկյանի վրա: Անրակի շրջանում հրազենային վնասվածքով նախագահի թեկնածուին տեղափոխել էին բժշկական կենտրոն:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---