Կոնյակի գործարանի մոտակայքում թնդանոթի փամփուշտ է հայտնաբերվել

Կոնյակի գործարանի մոտակայքում  թնդանոթի փամփուշտ է հայտնաբերվել

PanARMENIAN.Net - Փետրվարի 1-ին, ժամը 11.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի տղամարդ և հայտնել, որ Երևանի կոնյակի գործարանի ճանապարհին, խոտերի մեջ, թնդանոթի փամփուշտ է գցած: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է գնդացրի փամփուշտ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---