Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու կառուցումը կավարտվի այս տարի

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու կառուցումը կավարտվի այս տարի

PanARMENIAN.Net - Ավարտին է մոտենում Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու կառուցումը: Նախագծի համար ծախսվել է 430 մլն դոլար: Այն կավարտվի մինչև տարվա վերջ:

Երկաթուղու հիմնարկեքը տեղի ունեցավ 2007թ. Թուրքիայի, Ադրբեջանի ու Վրաստանի նախագահների ներկայությամբ: Նախագծի նպատակն է միացնել Պեկինը Լոնդոնի հետ երկաթուղու միջոցով և վերածնել Մեծ Մետաքսե ճանապարհը: Դա հնարավոր կդարձնի Չինաստանից ապրանքների ներկրումը Եվրոպա, գրում է TRT-russian-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---