Բեն Աֆլեքը ստացել է ԱՄՆ Ռեժիսորների գիլդիայի գլխավոր մրցանակը 3 փետրվարի 2013 - 15:19 AMT PanARMENIAN.Net - Բեն Աֆլեքը ստացել է ԱՄՆ Ռեժիսորների գիլդիայի գլխավոր մրցանակը «Արգո» գորողությունը» ֆիլմի համար, գրում է Lenta.ru-ն` հղում անելով կազմակերպության կայքին: Բացի Աֆլեքից, մրցանակին հավակնում էին Սթիվեն Սփիլբերգը («Լինքոլն» ֆիլմի համար), Քեթրին Բիգելոուն («Համար մեկ նպատակը»), Թոմ Հուփերն («Թշվառները») ու Էնգ Լին («Փիի կյանքը»): ԱՄՆ Ռեժիսորների գիլդիայի մրցանակն Աֆլեքի առաջինը չէ: Ավելի վաղ նրան արդեն պարգևատրել էին Պրոդյուսերների գիլդիան ու ԱՄՆ ու Կանադայի Հեռուստաքննադատների ասոցիացիան: Բացի այդ, ռեժիսորը ստացել է «Ոսկե գլոբուս»` «լավագույն ռեժիսոր» ու «լավագույն դրամատիկական ֆիլմ» անվանակարգերում: «Արգո» գորողությունը» նոմինացված է «Օսկարի» յոթ անվանակարգերում, այդ թվում` «լավագույն ֆիլմ» անվանակարգում: «Լավագույն ռեժիսոր» անվանակարգին, սակայն, Աֆլեքը չի հավակնում: Ինչպես նշում է Associated Press-ը, ԱՄՆ Ռեժիսորների գիլդիայի մրցանակակիրը, որպես կանոն, հետագայում նաև «Օսկար» է ստանում: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |