Քաղաքապետարան. Այս տարի ծառատունկը կկազմակերպվի բացառապես ոռոգելի տարածքներում

Քաղաքապետարան. Այս տարի ծառատունկը կկազմակերպվի բացառապես ոռոգելի տարածքներում

PanARMENIAN.Net - Կանաչ տարածքների պահպանման և ընդլայնաման նպատակով 2013թ-ին մայրաքաղաքում կանցկացվի ևս 20 կմ ոռոգման նոր ցանց: Քաղաքապետը հանձնարարել է այդ մասով աշխատանքների իրականացման ժամանակացույցն այնպես պլանավորել, որ այս տարի նախատեսվող ծառատունկը կազմակերպվի բացառապես ոռոգելի տարածքներում: Այդ մասին PanARMENIAN.Net ին են հայտնել Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունում:

Հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման պայմանագրային պարտավորությունների կատարման վերահսկողության մասով զեկուցվել է, որ չկատարող մի քանի տնտեսվարողների նկատմամբ կիրառվել են համապատասխան տույժեր: Պատասխանատուներին հանձնարարվել է հետևողականորեն շարունակել վերահսկողությունը տնտեսվարող սուբյեկտների կողմից իրենց հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման մասին Երևանի ավագանու որոշման պահանջների կատարման ուղղությամբ: Բացի այդ, հանձնարարվել է ամենօրյա հսկողության տակ պահել աղբահանության և սանմաքրման աշխատանքների ընթացքը:

Ճանապարհաշինական ծրագրերի շրջանակում սահմանված ժամանակացույցի համաձայն շարունակվում են Ուլնեցու փողոցից Ռուբինյանց փողոց տանող 2.5 կմ երկարությամբ շրջանցիկ նոր ավոտճանապարհի, ինչպես նաև Լենինգրադյան փողոցը Իսակովի պողոտային կապող ավտոմայրուղու կառուցման աշխատանքները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է ամենօրյա հսկողության տակ պահել կատարվող աշխատանքների ընթացքն ու որակը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---