Սփյուռքի նախարարության «Մեր մեծերը» ծրագիրը 2013թ. կշարունակվի

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությունը Հայաստան-Սփյուռք գործակցության պետական քաղաքականության շրջանակում 2009 թվականից իրականացնում է «Մեր մեծերը» ծրագիրը:

2009 թվականին ծրագրում ընդգրկվել էին Վազգեն Վեհափառի, Շառլ Ազնավուրի, Ալեք Մանուկյանի, Քըրք Քըրքորյանի, 2010 թվականին` Լազարյան եղբայրների, Պողոս Նուբարի, Լևոն Շանթի, Մխիթար Սեբաստացու, Վարդգես Սուրենյանցի, Միսաք Մանուշյանի, 2011 թվականին` Գարեգին Նժդեհի, Մոնթե Մելքոնյանի, Պետրոս Դուրյանի, Ջիվանու, 2012 թվականին՝ Սայաթ-Նովայի, Հովսեփ Օրբելու, Հովհաննես Բաղրամյանի, Գառնիկ Զուլումյանի` Գառզուի, Գարեգին Հովսեփյանի անունները, որոնց կյանքին և հայրենանվեր գործունեությանը նվիրված բազմաթիվ միջոցառումներ կազմակերպվեցին Հայաստանի և Սփյուռքի կրթական հաստատություններում:

2013 թվականին «Մեր մեծերը» ծրագրում ընդգրկվել են Արշակ Չոպանյանի (141-ամյակ), Գևորգ Զ Չորեքչյանի (145-ամյակ), Վիլյամ Սարոյանի (105-ամյակ), Նիկոլ Աղբալյանի (140-ամյակ) անունները, ինչպես նաև Հայաստանի շախմատի հավաքականը:

Սփյուռքի նախարարությունը կոչ է անում հայկական համայնքներին իրենց կողմից կազմակերպվող միջոցառումներում ակտիվորեն անդրադառնալ 2013 թվականի մեծերին և տարվա ընթացքում կազմակերպել նրանց նվիրված միջոցառումներ՝ արդյունքների մասին տեղեկացնելով ՀՀ սփյուռքի նախարարությանը՝ համապատասխան նյութեր ուղարկելով allarmenian@mindiaspora.am հասցեին (հոդվածներ, լուսանկարներ, տեսանյութեր): Դրանք կտեղադրվեն նախարարության կայքէջում և «Հայերն այսօր» պարբերականում (www.mindiaspora.am, www.hayernaysor.am), ասվում է նախարարության մամլո հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---