Twitter-ում Ջոն Մաքքեյնն Ահմադինեժադին համեմատել է պրիմատի հետ 5 փետրվարի 2013 - 12:29 AMT PanARMENIAN.Net - Մեկնաբանելով Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի մտադրությունը տիեզերք թռչելու մասին՝ Ջոն Մաքքեյնը համեմատել է նրան պրիմատի հետ: «Ահմադինեժադն ուզո՞ւմ է առաջին իրանցին լինել տիեզերքում, բայց մի՞թե նա այնտեղ չէր նախորդ շաբաթ»,-գրել է Մաքքեյնը իր Twitter-ում՝ հավելելով գրառումը «Իրանը կապիկ է ուղարկում տիեզերք» հաղորդագրությամբ: Սենատորը նկատի ուներ մեկ շաբաթ վաղեմության իրադարձությունը, երբ Իրանը կապիկ ուղարկեց տիեզերք՝ դա տեղի ունեցավ հունվարի 28-ին, կապիկը տիեզերքում մնաց մի քանի ժամ, որից հետո բարեհաջող վերադարձավ, գրում է ՌԲԿ-ն: Իրանական կապիկի տիեզերք թռչելուց մի քանի օր անց, արևմտյան մամուլը կասկածում է առաքելության հաջողության հարցում: Համեմատելով կենդանու լուսանկարները թռիչքից առաջ և հետո, լրագրողները տարբերություններ են նկատել մորթու գունավորման մեջ և անհետացած խալը աջ աչքի վերևում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |