Լ.Զուրաբյան. Եթե Վճռաբեկ դատարանը ուժի մեջ թողնի ՀԱԿ ակտիվիստների դատավճիռը, կունենանք չորս քաղբանտարկյալ

Լ.Զուրաբյան. Եթե Վճռաբեկ դատարանը ուժի մեջ թողնի ՀԱԿ ակտիվիստների դատավճիռը, կունենանք չորս քաղբանտարկյալ

PanARMENIAN.Net - Հունվարի 25-ին Վճռաբեկ դատարանը հետ է ուղարկել Հայ ազգային կոնգրեսի չորս ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գևորգյանի և Դավիթ Քիրամիջյանի գործով բողոքը և տրամադրել 20 օր նոր բողոք ներկայացնելու համար: Եթե Վճռաբեկ դատարանը, կատարելով Սերժ Սարգսյանի՝ դատական իշխանությանը իջեցրած հրամանը, ուժի մեջ թողնի վերոհիշյալ ակտիվիստներին համապատասխանաբար 6, 3, 2 և 2 տարով ազատազրկելու որոշումը, մենք Հայաստանում կունենանք չորս քաղբանտարկյալ: Այս մասին Ազգային ժովովում ելույթի ժամանակ ասել է «Հայ Ազգային Կոնգրես» խմբակցության ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանը:

Նա ասել է, որ ազատազարկված Տիգրան Առաքելյանը և դեռ ազատության մեջ գտնվող երեք մյուս տղաները ըստ էության, պատանդ են դարձել իշխանությունների ձեռքում, որոնք փորձում են արդարադատության համակարգը օգտագործել որպես ընդդիմության վրա ազդելու քաղաքական գործիք:

Հարցը արդեն պաշտոնապես բարձրացնում է միջազգային այնպիսի հեղինակավոր կազմակերպություն, ինչպիսին է Հյուման Ռայթս Ոտչը (Human Rights Watch), և տղաների անունները արդեն հնչում են ԵԽԽՎ-ի լիագումար նիստերում որպես ապացույց որ Հայաստան խախտում է մարդու իրավունքները և քաղբանտարկյալներ ունի: Տղաների ազատությունն են պահանջում նաև Հայաստանի բոլոր իրավապաշտպան կազմակերպությունները: Արդյոք ժամանակը չէ հասկանալու համար, որ Տիգրան Առաքելյանի պահելով բանտում, դուք թունավորում եք քաղաքական մթնոլորտը Հայաստանում և ընդամենը ապացուցում եք, որ Հայաստանում տիրում է քինախնդիր և ողորմելի մի բռնապետություն, որը վախենում է անգամ մի քանի համարձակ ակտիվիստներից:

Հանուն այդ քինախնդրության դուք պատրաստ եք թուլացնել Հայաստանի միջազգային վարկը և դիրքերը կարևորագույն միջազգային կառույցներում: Սթափվեք, ազատեք տղաներին այդ բռնաճնշումներից և վերջ դրեք պատանդների առևտրի այս խայտառակ քաղաքականությանը, ասել է Լևոն Զուրաբյանը ԱԺ-ում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---