ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԱՅՑԸ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ ՀԱՐՈՒՑԵԼ Է ԲԱՔՎԻ «ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆԸ»

PanARMENIAN.Net - Ադրբեջանը իր «միանշանակ վերաբերմունքն» է հայտնել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի Լեռնային Ղարաբաղի անկախության 14-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով Ստեփանակերտ կատարած այցի վերաբերյալ, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: «Այդ վերաբերմունքը ձեւավորվել է այն բանից, որ Հայաստանի նախագահի այդ քայլը հակասում է ոչ միայն գերակայություններին, այլ նաեւ շարունակվող խաղաղ գործընթացին»: «Ցավոք, Երեւանը քայլեր է ձեռնարկում, որոնք չեն նպաստում խաղաղ բանակցությունների ակտիվացմանը»,-հայտարարել է ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվական քաղաքականության վարչության պետ Թաիր Թագիզադեն: Ինչ վերաբերվում է ռուսական մշակույթի գործիչներին, որոնք մտադիր են այցելել Լեռնային Ղարաբաղ տոնակատարությունների առիթով, ապա Թ.Թագիզադեն նշել է, որ «նրանց կողմից ԱՀ այցելելու թույլտվությունը կախված կլինի նրանց կողմից գրավյալ տարածքներ այցելելու փաստից»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---