Իրանի նախագահի վրա Կահիրեում երկրորդ անգամ են հարձակվել

Իրանի նախագահի վրա Կահիրեում երկրորդ անգամ են հարձակվել

PanARMENIAN.Net - Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի վրա Կահիրեում երկրորդ անգամ են հարձակվել սիրիական ընդդիմության կողմնակիցները, հայտնում է Al Arabiya-ն:

Ահմադինեժադը ներկա էր հանդիսավոր ընդունելությանը Իրանի դիվանագետներից մեկի տանը, երբ նրան ընդառաջ է վազել ագրեսիվ տրամադրված մի քաղաքացի: Նախագահի թիկնապահներին ու Եգիպտոսի ոստիկանության աշխատակիցներին հաջողվել է կասեցնել իրավախախտին Ահմադինեժադից մի քանի մետր հեռավորության վրա: Իրանի նախագահը չի տուժել: Հարձակվողը բղավում էր «Մահ Ահմադինեժադին, մահ Ասադին»: Զենք նրա մոտ չի հայտնաբերվել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---