Ադրբեջանը գործարկել է կապի առաջին արբանյակը

Ադրբեջանը գործարկել է կապի առաջին արբանյակը

PanARMENIAN.Net - Ադրբեջանը գործարկել է կապի առաջին Azerspace-1արբանյակը: Ըստ SalamNews-ի, գործարկումը հաջող է անցել, սարքը դուրս է եկել հաշվարկային ուղեծիր:

Արբանյակի ստեղծման ու գործարկման ծախսերը պետք է հատուցվեն 5-7 տարում:

Արբանյակի առկայությունը թույլ կտա Ադրբեջանին որակյալ և հուսալի կապ, հեռահաղորդակցություն ունենալ, ավելացնել ալիքների քանակը:

Արբանյակի ստեղծման մասին պայմանագիրը Ադրբեջանը ստորագրել է 2010թ. մայիսին ամերիկյան Orbital Sciences Corporation-ի հետ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---