ԱԻՆ-ը և ոստիկանությունն այսուհետ կաշխատեն ուղիղ գծով 8 փետրվարի 2013 - 20:50 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԻ նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնի և ՀՀ ոստիկանության հերթապահ մասի միջև այսուհետ գործում է ուղիղ գիծ։ Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից: Հուսալի կապի միջոցով առավել դյուրին է դարձել արագ արձագանքման ծառայությունների միջև ամենօրյա օպերատիվ տեղեկատվության փոխանակումը` սերտացնելով երկու կառույցների միջև համագործակցությունն ու բարձրացնելով արտակարգ պատահարներին արձագանքման արդյունավետությունը։ Ոստիկանության հերթապահ մասի և ճգնաժամային կառավարման կենտրոնի միջև ուղիղ կապը հաստատվել է ՀՀ ԱԻ նախարարության գործընկեր «ՍՕՍ ՍԻՍԹԵՄՍ» ընկերության տրամադրած սարքավորումների օգնությամբ։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |