Ասանժը կոչ է արել ԱՄՆ-ին գաղտնազերծել ահաբեկիչների դեմ պայքարում անօդաչու սարքերի կիրառման ծրագիրը

Ասանժը կոչ է արել ԱՄՆ-ին գաղտնազերծել ահաբեկիչների դեմ պայքարում անօդաչու սարքերի կիրառման ծրագիրը

PanARMENIAN.Net - Սկանդալային Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը ԱՄՆ HBO հեռուստաալիքին տված հարցազրույցում հորդորել է Վաշինգտոնին գաղտնազերծել ահաբեկիչների դեմ պայքարում անօդաչու սարքերի կիրառման ծրագիրը:

«Համակարգի ավելի մեծ անկում լինել չի կարող, քան այն ժամանակ, երբ գործադիր իշխանությունը սպանում է իր քաղաքացիներին կամայական, գաղտնի, իր որոշման մասին չհայտնելով հանրությանը»,-ասել է Ասանժը, հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Նա հորդորել է ԱՄՆ իշխանություններին բաց դարձնել այդ տեղեկատվությունը բոլորի համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---