«ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՎԿԱՍԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ» ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՄՐՑՈՒՅԹ

PanARMENIAN.Net - «Ժողովրդավարության Կովկասի ինստիտուտի» զարգացման հիմնադրամի Հարավկովկասյան մասնաճյուղը հայտարարել է մրցույթ` քաղաքական, տնտեսական, հումանիտար եւ մշակութային ոլորտներում հայ-ռուսաստանյան փոխհարաբերությունների լուսաբանման մեջ մասնագիտացող հայ լրագրողների համար: Մրցույթը մեկնարկելու է 2005 թվականի սեպտեմբերի 15-ին: Մասնակիցների աշխատանքներն ընդունվում են կազմկոմիտեի կողմից հոկտեմբերի 15-ից ոչ ուշ: Մրցույթում կարող են ներկայացվել նյութեր, որոնք հայկական մամուլում հրապարակվել են 2005 թվականի հունվարի 1-ից ոչ շուտ եւ հոկտեմբերի 15-ից ոչ ուշ: Մրցույթի կազմկոմիտեում ընդգրկված են «Արմինֆո» լրատվական գործակալության տնօրեն Էմմանուիլ Մկրտչյանը, «Դելավոյ էքսպրես» թերթի գլխավոր խմբագիր Էդուարդ Նաղդալյանը, «Երկիր» թերթի գլխավոր խմբագիր Սպարտակ Սեյրանյանը, «Ռեգնում» լրատվական գործակալության Անդրկովկասյան շեֆ-խմբագրության շեֆ-խմբագիր Վիգեն Հակոբյանը, «Գոլոս Արմենիի» թերթի գլխավոր խմբագրի տեղակալ Լեւոն Ղազարյանը: Մրցույթի հաղթողների համար սահմանված է դրամական մրցանակային ֆոնդ: Հինգ լավագույն նյութերի հեղինակները կմեկնեն Մոսկվա, որտեղ կայցելեն Ռուսաստանի առաջատար թերթերի եւ ամսագրերի խմբագրություններ եւ հնարավորություն կստանան ծանոթանալ իրենց ռուս գործընկերների աշխատանքին: Աշխատանքներն ընդունվում են հետեւյալ հասցեով` Երեւան, Չարենցի 28, բն.6: Հեռախոս` 55-34-38: Էլեկտրոնային հասցեն է` fondkavkaz@netsys.am:
 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---