Արմեն Աշոտյան. Անդրիասի համար ''FACE-SAVING"-ի մասին մտածելու ժամանակը չէ

Արմեն Աշոտյան. Անդրիասի համար ''FACE-SAVING

PanARMENIAN.Net - ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքի իր էջում արձագանքել է ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի այսօրվա այն հայտարարությանը, որ եթե Աշոտյանը հրապարակավ ընդունի, որ իր հացադուլը «շոու չի», ապա նա կհամագործակցի առողջապահության նախարարության հետ և «իրենց առաջարկած գործողությունները լուրջ կդիտարկեմ, առ այսօր ես դրանք լուրջ չեմ դիտարկում»: Նախարարը մասնավորապես գրել է.

«Կոռեկտ չեմ համարում ամենայն խորությամբ արձագանքել ՀՀ Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի հացադուլի 22-րդ օրվա ընթացքում արված հայտարարությանը:Դա է պարտադրում նաև իմ` բժիշկ լինելու հանգամանքը:Կարծում եմ, որ Անդրիասի համար ''FACE-SAVING"-ի մասին մտածելու ժամանակը չէ: Ավելի ճիշտ կլինի մտածել սեփական առողջության մասին: Չէ ոչ այն ավելի կարևոր է թե' իր ընտանիքի, թե' իր ընկերների, թե', վերջիվերջո, իր համար:

Առողջություն եմ մաղթում»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---