Երևանում բացվել է Հայաստանի քիմիական ընկերությունների արտադրատեսակների ցուցահանդես![]() 11 փետրվարի 2013 - 20:34 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Քիմիական տեխնոլոգիաների և բնապահպանական ճարտարագիտության ֆակուլտետը կազմակերպել է մեծամասշտաբ ցուցահանդես, որտեղ ներկայացված է Հայաստանում գործող խոշոր քիմիական ձեռնարկությունների արտադրական ողջ ներուժը։ Հայաստանյան քիմիական ընկերությունների արտադրատեսակների ցուցահանդեսին մասնակցում է ոլորտի ավելի քան 50 կազմակերպություն, որոնց շարքում են «Նաիրիտ» ՓԲԸ-ն, մարտկոցներ արտադրող տարածաշրջանում հայտնի միակ ձեռնարկությունը՝ «Էլբատ» ՓԲԸ-ն, Կենցաղային քիմիայի գործարանը, Բյուրեղավանի «Սարանիստ» ապակիների գործարանը, ֆիլտրող նյութեր արտադրող «Դիատոմիտ» ՓԲԸ-ն, մի շարք դեղագործական ձեռնարկություններ («Լիկվոր» դեղագործական ձեռնարկություն, «Վիտամաքս», «Լիզին» և այլն), կղմինդր և կերամիկա արտադրող «Մ և Մավռ» ԲԲԸ-ն, ՀՀ ԳԱԱ Ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտը և այլն։ Ցուցահանդեսին ներկա ձեռնարկություններից շատերը համագործակցում են ճարտարագիտական համալսարանի ֆակուլտետների, մասնավորապես, Քիմիական տեխնոլոգիաների և բնապահպանական ճարտարագիտության ֆակուլտետի հետ: Ցուցահանդեսը, որը գործում է ՀՊՃՀ 2-րդ մասնաշենքում, այցելուների համար բաց կլինի մինչև փետրվարի 15-ը: Ցուցահանդեսի նպատակն է դիմորդներին և հանրության լայն շրջանակներին ներկայացնել Հայաստանի քիմիական արդյունաբերության վիճակն ու զարգացման տեմպերը, միաժամանակ ընդլայնել քիմիական արտադրական ձեռնարկությունների հետ բուհի համագործակցությանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |