Երևանում բացվել է Հայաստանի քիմիական ընկերությունների արտադրատեսակների ցուցահանդես

Երևանում բացվել է Հայաստանի քիմիական ընկերությունների արտադրատեսակների ցուցահանդես

PanARMENIAN.Net - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Քիմիական տեխնոլոգիաների և բնապահպանական ճարտարագիտության ֆակուլտետը կազմակերպել է մեծամասշտաբ ցուցահանդես, որտեղ ներկայացված է Հայաստանում գործող խոշոր քիմիական ձեռնարկությունների արտադրական ողջ ներուժը։

Հայաստանյան քիմիական ընկերությունների արտադրատեսակների ցուցահանդեսին մասնակցում է ոլորտի ավելի քան 50 կազմակերպություն, որոնց շարքում են «Նաիրիտ» ՓԲԸ-ն, մարտկոցներ արտադրող տարածաշրջանում հայտնի միակ ձեռնարկությունը՝ «Էլբատ» ՓԲԸ-ն, Կենցաղային քիմիայի գործարանը, Բյուրեղավանի «Սարանիստ» ապակիների գործարանը, ֆիլտրող նյութեր արտադրող «Դիատոմիտ» ՓԲԸ-ն, մի շարք դեղագործական ձեռնարկություններ («Լիկվոր» դեղագործական ձեռնարկություն, «Վիտամաքս», «Լիզին» և այլն), կղմինդր և կերամիկա արտադրող «Մ և Մավռ» ԲԲԸ-ն, ՀՀ ԳԱԱ Ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտը և այլն։

Ցուցահանդեսին ներկա ձեռնարկություններից շատերը համագործակցում են ճարտարագիտական համալսարանի ֆակուլտետների, մասնավորապես, Քիմիական տեխնոլոգիաների և բնապահպանական ճարտարագիտության ֆակուլտետի հետ:

Ցուցահանդեսը, որը գործում է ՀՊՃՀ 2-րդ մասնաշենքում, այցելուների համար բաց կլինի մինչև փետրվարի 15-ը:

Ցուցահանդեսի նպատակն է դիմորդներին և հանրության լայն շրջանակներին ներկայացնել Հայաստանի քիմիական արդյունաբերության վիճակն ու զարգացման տեմպերը, միաժամանակ ընդլայնել քիմիական արտադրական ձեռնարկությունների հետ բուհի համագործակցությանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---