«ԱրմենՏել»-ը միացել է միջազգային օպերատոր` TeliaSonera ընկերության նոր մայրուղային կապուղուն

«ԱրմենՏել»-ը միացել է միջազգային օպերատոր` TeliaSonera ընկերության նոր մայրուղային կապուղուն

PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է արտաքին կապուղիների թողունակության ընդլայնման մասին: 2013թ-ի փետրվարի 5-ից «ԱրմենՏել» ընկերության ցանցը միացել է առաջին կարգի միջազգային օպերատոր` TeliaSonera ընկերության նոր մայրուղային կապուղուն, ասվում է PanARMENIAN.Net ի ստացած ընկերության հաղորդագրության մեջ:

Նոր ուղղությունը կավելացնի «ԱրմենՏել» ընկերության միջազգային կապուղիների ընդհանուր թողունակությունը 10%-ով:

«Նոր մայրուղային հզորությունների միացումը պայմանավորված է «ԱրմենՏել» ընկերության ինտերնետ ծառայության բաժանորդային բազայի մշտական աճով, սակագնային փաթեթների ավելացմամբ և, իհարկե, «էլեկտրոնային» հասարակայնության զարգացմամբ: Սա երկրում հեռահաղորդակցության ոլորտի զարգացման բնականոն գործընթաց է, որը կբարձրացնի օտարերկրյա ռեսուրսների հասանելիության հուսալիությունն ու արագությունը, կավելացնի մեր ենթակառուցվացքների հզորությունն ու անկախության աստիճանը, ինչպես նաև հիմք կհանդիսանա կապի և ինտերնետի ոլորտում նոր առաջարկների համար»,- նշեց «ԱրմենՏել» ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը:

Նշենք, որ 2010թ. «ԱրմենՏել» -ը դարձել է Հայաստանում հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող առաջին օպերատորը, որը միացել է Եվրոպական մայրուղային ինտերնետ ցանցին (backbone) «Caucasus Cable System»-ի մալուխային համակարգի միջոցով: 2011թ-ի սեպտեմբերին «ԱրմենՏել»-ը միացրեց իր ցանցն առաջին մակարդակի (Tier 1) միջազգային խոշորագույն հեռահաղորդակցության օպերատորներից ` Level 3 Communications պրովայդերին: “ԱրմենՏել” ընկերության մայրուղային կապուղիներն անցնում են Վրաստանի և Իրանի տարածքով:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---