ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄՀՀ-Ն ՆՈՐ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ ՈՒՆԻ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հանդիպել է «ԲԱՄՕ» ընկերության նախագահ Մուրադ Մուրադյանին, որը համաձայն ՀՀ պետական գույքի կառավարման վարչության հետ այսօր կնքած պայմանագրի` դարձել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի սեփականատերը, տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում նախագահը գոհունակություն է հայտնել կայացած գործարքի կապակցությամբ, իսկ ՄՀՀ նոր սեփականատերը վստահեցրել է, որ անշեղորեն կատարելու է պայմանագրով ստանձնած բոլոր պարտավորությունները: Կողմերը կարեւորել են հանգամանքը, որ մարզահամերգային համալիրի ներդրումային ծրագրի իրականացմամբ նոր հնարավորություններ են բացվելու Հայաստանի մշակութային եւ սպորտային կյանքի զարգացման համար:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---