ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-23 ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՆՑՆԵՆ ԱՐԱԲԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՕՐԵՐ10 սեպտեմբերի 2005 - 08:04 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 17-23 Հայաստանում կանցնեն Արաբական մշակույթի օրեր: Այդ կապակցությամբ պաշտոնական այցով Երեւան կժամանի Միացյալ Արաբական էմիրաթների Շարժա էմիրաթի պատվիրակությունը մշակույթի նախարար Աբդուլ Մուհամմադ ալ Ուվեյսիի գլխավորությամբ: Միջոցառման շրջանակներում տեղի կունենան Հայաստանի եւ Շարժա էմիրաթի մշակույթի նախարարներ Հովիկ Հովեյանի եւ Աբդուլ Մուհամմադ ալ Ուվեյսիի հանդիպումը: Արաբական պատվիրակության կազմում կընդգրկվեն Շարժայի ժողովրդական պարերի համույթը եւ թատերական խումբը, որոնք հանդես կգան Արմավիրում, Գյումրիյում, Վանաձորում եւ Երեւանում: Հայաստանի մայրաքաղաքում համերգը կկայանա Անկախության օրը` սեպտեմբերի 21-ին: Նշենք, որ անցյալ տարվա դեկտեմբերին Շարժա էմիրաթում կազմակերպվել էր Հայաստանի մշակույթի շաբաթ, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |