ԱՅՍՕՐ ՓԱՐԻԶՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՂԱՐԱԲԱՂԻ ԳԾՈՎ ԵԽԽՎ ԵՆԹԱԿՈՄԻՏԵԻ ԵՐԿՐՈՐԴ ՆԻՍՏԸ

PanARMENIAN.Net - Այսօր Փարիզում տեղի կունենա Լեռնային Ղարաբաղի գծով Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ենթակոմիտեի նիստը: Ըստ լսումների ծրագրի, որը հրապարակվել է ԵԽ քարտուղարության կողմից, նիստը կբացվի ենթակոմիտեի նախագահ, բրիտանացի խորհրդարանական լորդ Ռասսել Ջոնսոնը: Այնուհետեւ հանդես կգա բրիտանական «Լոնդոնի տեղեկատվական ցանց հակամարտությունների եւ պետական շինարարության գծով» (LINKS) ոչ կառավարական կազմակերպության գործադիր տնօրեն Դեննիս Սամմուտը, որը կներկայացնի հակամարտության պատմությունը: Դրանից հետո կողմերի դիրքորոշումները կներկայացնեն Հայաստանի ԱԳՆ ԵԱՀԿ դեպարտամենտի ղեկավար Վարուժան Ներսիսյանը եւ Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը: Միջնորդների դիրքորոշումը կներկայացնեն ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի եւ ռուս համանախագահներ Բերնար Ֆասյեն եւ Յուրի Մերզլյակովը, ինչպես նաեւ ԱՄՆ-ի Եվրասիայում հակամարտությունների գծով պետդեպարտամենտի գրասենյակի աշխատակից Ջոն Քրոսբին: Ենթահանձնաժողովը ձեւավորվել է ըստ 1416 բանաձեւի 5 պարագրաֆի, որն ընդունվել էր ԵԽԽՎ հունիսյան նստաշրջանում: Լսումներին հանդես կգա ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի Լեռնային Ղարաբաղի գծով հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերը, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի մասնակից երկրների խորհրդարանական պատվիրակությունների ներկայացուցիչները: Լսւոմների ժամանակ ԵՄ դիրքորոշումը կներկայացնի Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հեյկի Տալվիտիեն, որից հետո կծավալվի բանավեճ: Ենթակոմիտեի նիստը կտեւի մինչեւ 17.00 տեղական ժամանակով, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---