ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ԼՂՀ-ՈՒՄ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԿՄՏՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԸ

PanARMENIAN.Net - Առաջիկայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում շրջանառության մեջ կդրվի ազգային արտարժույթ` դրամ: Տեղեկություններն այդ մասին հաստատեցին Հայաստանի Կենտրոնական բանկում: Ինչպես հաղորդվել է ավելի վաղ, չի բացառվում, որ ղարաբաղյան դրամը կճանաչվի որպես վճարման պաշտոնական միջոց Հայաստանի տարածքում: Թողարկված ղարաբաղյան դրամների քանակը կազմում է շուրջ 1 մլն հատ թղթադրամ: Որպես այդ դրամի, որը ձեւականորեն կարող է վճարման միջոց հանդիսանալ ինչպես ԼՂՀ տարածքում, այնպես էլ Հայաստանում, իսկ փաստացի ներկայացնում է իրենից կոլեկցիոն դրամագիտական արժեք, թողարկիչ է հանդես գալիս ԼՂՀ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը: Թողարկվել են 2 եւ 10 դրամ արժեքի թղթադրամներ եւ 1 եւ 5 դրամ, ինչպես նաեւ 50 լումա արժեքի մետաղադրամներ: Դրանք շրջանառության մեջ դնող գործակալը Հայաստանի Կենտրոնական բանկն է, որն իրականացնում է այդ գործընթացը Հայաստանի կոմերցիոն բանկերի ղարաբաղյան բաժանմունքների միջոցով: Մինչդեռ, Ադրբեջանի իշխանությունները չափազանց ցավագին են արձագանքել ԼՂՀ-ում սեփական արտարժույթի թողարկման մասին տեղեկատվությանը: Պաշտոնական Բաքուն բողոքով դիմել է ԱՄՆ Պետքարտուղարություն եւ Ավստրիայի ԱԳՆ (դրամը տպելու պատվերը կատարել են ամերիկյան մի ընկերություն եւ ավստրիական պետական տպագրատունը): Ադրբեջանի ԱԳՆ-ն պահանջել է իրեն հանձնել ողջ տպված տպաքանակը: Պետդեպարտամենտում խոստացել են աջակցել այդ պահանջի կատարմանը, սակայն դրամը այդպես էլ մնացել է Ղարաբաղում: Մինչ այժմ չճանաչված պետություններից սեփական արտարժույթը ուներ միայն Մոլդավական Մերձդնեստրյան հանրապետությունը: Աբխազիայում եւ Օսիայում շրջանառվում է ռուսական ռուբլին, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---