ԵՐԵՎԱՆԸ ԴԱՌՆՈՒՄ Է 2787 ՏԱՐԵԿԱՆ

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 8-9-ը Հայաստանի մայրաքաղաքում տեղի կունենան Երեւանի օրվան` 2787-ամյակին նվիրված մի շարք միջոցառումներ, հաղորդել է Երեւանի փոխքաղաքապետ Արման Սահակյանը: Միջոցառման մեկնարկը կնշանավորվի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալիք հանդիսավոր նիստով, որի ընթացքում Երեւանի պատվավոր քաղաքացու կոչում կշնորհվի չորս անձանց: Տոնախմբությունները կավարտվեն աննախադեպ հրավառություն: Նշենք, որ Էրեբունի-Երեւան-ն առաջին անգամ տոնվել է 1968թ-ին:
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---