ՀԵՅԿԻ ՏԱԼՎԻՏԻԵՆ ԵՎ Ի.ԱԼԻԵՎԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑԸ

PanARMENIAN.Net - Նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ընդունել է Եվրամիության Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Հեյկի Տալվիտիեին: Հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը, առաջիկա խորհրդարանական ընտրությունները Ադրբեջանում, համագործակցությունը Ադրբեջանի եւ ԵՄ միջեւ եւ փոխադարձ հետաքրքություն ներկայացնող մի շարք այլ հարցեր: Երեկ Հ.Տալվիտիեն հանդիպում է ունեցել ադրբեջանական «Ազատություն» դաշինքի ղեկավարներ Իսա Ղամբարի, Ալի Քերիմլիի եւ Սարդար Ջալալօղլու, «Նոր քաղաքականություն» ընտրական դաշինքի ներկայացուցիչ Էլդար Նամազովի, Ազգային միասնության շարժման առաջնորդ Լալա Շովկեթի հետ: Հանդիպմանը քննարկվել են հասարակական-քաղաքական իրավիճակը երկրում, խորհրդարանական ընտրությունների նախաշեմին թեկնածուների համար ստեղծված պայմանները եւ այլ հարցեր: Ընդդիմության ներկայացուցիչները հաղորդել են Հ.Տալվիտիեին թեկնածուների համար ստեղծված անհավասար պայամանների եւ ընտրության գործընթացին գործադիր իշխանության մարմինների միջամտելու դեպքերի մասին, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---