ՀԱՊԿ-Ն ՄՏԱԴԻՐ Է ՍՏԵՂԾԵԼ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԽԱՂԱՂԱՊԱՀ ՈՒԺԵՐ

PanARMENIAN.Net - ՀԱՊԿ-ն մատդիր է ստեղծել հավաքական խաղաղապահ ուժեր եւ արտակարգ վիճակներում համագործակցության հավաքական ուժեր: Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: «Նոյեմբերին կազմակերպության կանոնադրական մարմինների` պաշտպանության խորհրդի եւ արտաքին գործերի խորհրդի նիստերի հաստատմանը կներկայացվի փաստաթղթերի ողջ փաթեթը կամ հավաքական ուժերի գործունեությունը կանոնակարգող մի մասը,-հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:- Դրանք բարդ փաստաթղթեր են, որոնք ենթադրում են մեծ քանակի ուղղումներ գաղափարական բնույթի տարաձայնությունների պատճառով»: «Մենք տրամադրված ենք, որ հավաքական ուժերին մասնակցեն բոլոր պետությունները»,-նշել է Բորդյուժան, հաղորդում է Իտար-Տասսը: Նշենք, որ ՀԱՊԿ անդամ են` Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանն ու Տաջիկստանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---