Ուկրաինայում կարող են արտահերթ ընտրություններ կայանալ

Ուկրաինայում կարող են արտահերթ ընտրություններ կայանալ

PanARMENIAN.Net - Երկու շաբաթից Ուկրաինայի նախագահը հնարավորություն կստանա վաղաժամ դադարեցնել Գերագույն ռադայի լիազորությունները: Խորհրդարանի աշխատանքն արգելափակված է: Իշխող կուսակցությունն ու ընդդիմությունը չեն կարողանում պայմանավորվել, հայտնում է ТСН.ua-ն:

Լուրջ տարաձայնություններ են առաջացել, կապված քվեարկության էլեկտրոնային համակարգի հետ: Այդ համակարգի տեղադրման համար ծախսվել է 3 մլն գրիվնա: Թե որքան կարժենա նորը, հայտնի չէ: Առավել ևս, որ այնտեղ ևս կարող են խնդիրներ առաջանալ և ոչ մի տեխնիկական համակարգ չի հաղթահարի այն ճգնաժամը, որի մեջ հայտնվել է երկիրը:

Քաղաքական ուժերի անվստահությունը միմյանց հանդեպ տանում է Ուկրաինան դեպի արտահերթ ընտրություններ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---