Քվետա քաղաքում պայթյունի զոհ են դարձել շիա խազարները

Քվետա քաղաքում պայթյունի զոհ են դարձել շիա խազարները

PanARMENIAN.Net - Փետրվարի 17-ին Պակիստանի Բելուջիստան գավառում սուգ է հայտարարվել: Շաբաթ երեկոյան ծայրահեղականները Քվետա քաղաքում պայթեցվել է շուկայի մոտ կայանած ավտոմեքենան: Վերջին տվյալներով, զոհվել է 84 մարդ, շուրջ 250-ը վիրավորվել են:

Ահաբեկչական գործողության համար պատասխանատվությունը ստանձնել է սունիների «Լաշկարե-Թայբա» խմբակցությունը:

Քվետայում պայթյունի զոհ են դարձել շիա խազարները: Դա նշանակում է, որ Պակիստանում բացահայտ պատերազմ է սկսվում Աֆղանստանից թմրանյութերի տեղափոխման համար, գրում է «Իզվեստիա» թերթը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---