Բագրատյանի շտաբից ահազանգում են. ԱՊՀ դիտորդներին սուրճ ու քաղցրավենիք են հյուրասիրում

Բագրատյանի շտաբից ահազանգում են. ԱՊՀ դիտորդներին սուրճ ու քաղցրավենիք են հյուրասիրում

PanARMENIAN.Net - Նախագահի թեկնածու, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանի շտաբը բաց քվեարկության դեպք է արձանագրել: «Քիչ առաջ ահազանգ ստացանք, որ Աջափնյակ թաղամասի 07/27 տեղամասում թաղապետի նախկին տեղակալ Արմեն Բաղդասարյանը և 07/28 տեղամասում ոմն Կարապետ բաց քվեարկություն են անցկացնում:

Հրանտ Բագրատյանի շտաբի մամուլի պատասխանատու Կարինե Հարությունյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ընտրախախտում է տեղի ունեցել նաև Քանաքեռի թիվ 03/03 ընտրատեղամասում. դպրոցի տնօրեն Արկադի Էվոյանը ունի տեղական դիտորդի վկայական` հաստատված ԿԸՀ-ի կողմից, բայց այն ներկայացված չէ որևէ ՀԿ-ի կողմից, ինչն օրենքի խախտում է: Բացի այդ, ԱՊՀ դիտորդները մտել են Էվոյանի աշխատասենյակ, որտեղ քաղցրավենիք և սուրճ է եղել ու որոշ ժամանակ այնտեղ են մնացել:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---