Հանձնաժողովի անդամները հրաժարվել են արձանագրել լցոնման փաստը

Հանձնաժողովի անդամները հրաժարվել են արձանագրել լցոնման փաստը

PanARMENIAN.Net - «Իրավունքի Եվրոպա միավորում» կազմակերպության դիտորդ Նարինե Էսմայելը, ով դեռևս 2:30-ի սահմաններում արձանագրել էր 17/5 ընտրատեղամասում տեղի ունեցած լցոնման դեպքը, Մեդիա Կենտրոնին հայտնել է, որ ոստիկաններն իրեն չեն տարել բաժին, սակայն այլ սենյակ են տեղափոխել «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ լրագրող Արտակ Համբարձումյանին:

«Ես ինքս էի կանչել ոստիկաններին, քանի որ հանձնաժողովի անդամները հրաժարվում էին արձանագրել լցոնման փաստը և իմ վրա ճնշումներ էին գործադրում, ասում էին դու լավ աղջիկ ես՝ սուս կմնաս, ինձ համոզում էին, որ ասեմ ոչինչ չեմ տեսել, ոչինչ չեմ լսել ու ես այդ ժամանակ հուզվեցի»,- Մեդիա Կենտրոնին ասել է Էսմայելը:

Լրագող Արտակ Համբարձումյանը հայտնել է, որ իրեն ոստիկանությունը հրավիրել է առանձին սենյակ «բացատրագիր գրելու», ինչից ինքը չի հրաժարվել և ներկայացրել է լցոնման դեպքի վերաբերյալ իր տեղեկությունները:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---