Աճուրդի են դրվել Ջոն Լեննոնին սպանողի նամակները

Աճուրդի են դրվել Ջոն Լեննոնին սպանողի նամակները

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում աճուրդի են դրվել Ջոն Լեննոնի մարդասպան Մարկ Դևիդ Չեպմենի երեք նամակները՝ 75 հազար դոլարով, հայտնում է CNN-ը:

Նամակները Չեպմենը գրել է Սթիվեն Սպիրոյին, ոստիկանին, որը ձեռնաշղթաներ անցկացրեց նրա ձեռքերին ողբերգության վայրում: 1980թ. դեկտեմբերի 8-ին հանցագործը հինգ անգամ կրակեց երաժշտի մեջքին, երբ նա կնոջ՝ Յոկո Օնոյի հետ, վերադառնում էր տուն ձայնագրության ստուդիայից: 25 րոպեից Լեննոնը մահացավ արյան կորստից:

Չեպմենը չփորձեց փախչել, ոստիկանները գտան նրան նույն վայրում Սելինջերի վեպն ընթերցելիս: Նամակներում, որոնք նա գրել է 1983թթ., նա կոչ է անում ոստիկանին նույնպես կարդալ այդ գիրքը:

Դատարանը Լեննոնին մեղսունակ ճանաչեց, չնայած նրա հակվածությանը ինքնասպանությանն ու հոգեբանական բուժմանը, դատապարտելով ցմահ բանտարկության:

Մարդասպանը, որն այժմ 57 տարեկան է, դեռ հույս ունի, որ դուրս կգա բանտից: 30 տարի շարունակ նրան այցելում է նրա կինը, հայտնում է «Փրայմ» գործակալությունը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---