Հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի պաշտոնի համար դիմել են Ռուբեն Ջաղինյանը և Աստղիկ Ավետիսյանը

Հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի պաշտոնի համար դիմել են  Ռուբեն Ջաղինյանը  և Աստղիկ Ավետիսյանը

PanARMENIAN.Net - Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար դիմել են «Շարմ» հոլդինգի տնօրեն Ռուբեն Ջաղինյանը և ՀՀ նախագահի մամուլի նախկին քարտուղար Աստղիկ Ավետիսյանը: Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի անցկացման կարգի 16-րդ կետի համաձայն, մրցութային հանձնաժողովը, ուսումնասիրելով մրցույթի մասնակիցների վերաբերյալ ներկայացված փաստաթղթերը, կորոշի մրցույթի հաղթողին:

Հիշեցնենք, որ Փետրվարի 1-ին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախկին նախագահ Ալեքսան Հարությունյանի լիազորությունների ավարտից հետո փետրվարի 7-ին հայտարարվել է մրցույթ, որն ըստ սահմանված կարգի՝ տևում է 10 աշխատանքային օր: Քանի որ այդ ընթացքում եղել են ոչ աշխատանքային օրեր, մրցույթի ժամկետն ավարտվել է այսօր՝ ժամը 12-ին: Այս մասին տեղեկանում են ՀՀ նախագահի պաշտոնական կայքից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---