Թուրքիայում գրոհայինների ձերբակալություններ են ընթանում

Թուրքիայում գրոհայինների ձերբակալություններ են ընթանում

PanARMENIAN.Net - Երեքշաբթի վաղ առավոտյան ոստիկանությունը հատուկ գործողություններ է անցկացրել Թուրքիայի ողջ տարածքում: Գործողության նպատակն է ձախ ծայրահեղական խմբավորման գրոհայինների որոնումը, որոնք կազմակերպել են ահաբեկչական գործողությունը ԱՄՆ դեսպանատանը:

Դատարանը շուրջ 200 հոգու կալանավորելու թույլտվություն է տվել, հայտնում է Anadolu գործակալությունը:

Համազգային ոստիկանական գործողությունն ուղղված է DHKP-C կուսակցության դեմ, որի անդամը փետրվարի 1-ին պայթեցրեց իրեն Անկարայում ԱՄՆ դեսպանատան մոտ: Ահաբեկչության արդյունքում սպանվեց թուրք պահակայինը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---