Վրաստանի նախագահը շնորհավորել է Սերժ Սարգսյանին ընտրություններում հաղթելու կապակցությամբ

Վրաստանի նախագահը շնորհավորել է Սերժ Սարգսյանին ընտրություններում հաղթելու կապակցությամբ

PanARMENIAN.Net - Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին շնորհավորել է Սերժ Սարգսյանին Հայաստանի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ, փետրվարի 20-ին հայտնել է Վրաստանի նախագահի մամլո ծառայության ղեկավարը:

Սահակաշվիլիի և Սարգսյանի միջև հեռախոսազրույցը տեղի է ունեցել նախօրեին: «Վրաստանի ղեկավարը իր հայ պաշտոնակցին հաջողություն է մաղթել, բարգավաճում հայ ժողովրդին, ինչպես նաև երկրի տնտեսական և ժողովրդավարական զարգացում: Միխայիլ Սահակաշվիլին ու Սերժ Սարգսյանը անդրադարձել են նաև Վրաստանի ու Հայաստանի հետագա հարաբերություններին»,-ասվում է հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---