Լ. Ալավերդյան. Հայաստանը պետք է հակազդի ադրբեջանական կեղծ քարոզչությանը

Լ. Ալավերդյան. Հայաստանը պետք է հակազդի ադրբեջանական կեղծ քարոզչությանը

PanARMENIAN.Net - Հայաստանը պետք է աշխատի, ոչ թե նեղանա չեխ պատգամավորներից: Ադրբեջանցիները ակտիվ և ագրեսիվ քարոզչություն են իրականացնում միջազգային հարթակներում, և հայկական կողմերը պետք է համարժեք պատասխան տան: Կարծիքը ՀՀ առաջին մարդու իրավունքների պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանինն է. նա այսօր ասուլիսի ժամանակ խոսել է Խոջալուի դեպքերի մասին Չեխիայի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի միակողմանի բանաձևի մասին:

Լարիսա Ալավերդյանը նշել է, որ ադրբեջանական հակաքարոզչության դեմ արդյունավետ պայքարի համար հարկավոր է որոշ քայլեր ձեռնարկել, աշխատել որոշ կառույցների՝ ԵՄ, ԵԱՀԿ հետ, այլ ոչ թե հենվել միայն Չեխիայի սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության ու անվտանգության հանձնաժողովի անդամ Յարոմիր Շտետինայի վրա: Յարոմիր Շտետինան Չեխիայի խորհրդարանի նախագահ Միրոսլավա Նեմցովային ուղղված նամակում մտահոգություն էր հայտնել հանձնախմբի ընդունած բանաձևի շուրջ:

«Չեխիայում մենք նաև զգալի հաջողություններ ունենք, օրինակ՝ արտգործնախարարությունը, որոշ չեխ պատգամավորներ, որոնք ընդունում են, որ բանաձևը տեղի չէ, ընդունված է առանց իրական ասպեկտներին ծանոթանալու», - նշել է Լ. Ալավերդյանը:

Նա նշեց, որ ադրբեջանական քարոզչության դեմ հայկական կողմից կիրառվող մեխանիզմներ երկար ժամանակ չեն գործել: Հայաստանի պետական քաղաքականությունը ադրբեջանցիների կողմից 1988-1990 թթ. հայերի նկատմամբ կատարված ոճրագործության մասին տարբեր միջազգային ատյաններում բարձրաձայնելու, ճշմարտությունը ներկայացնելու փոխարեն գործել է` «թող իրենք խոսենք, մենք կպատասխանենք, ստի ոտքերը կարճ է» տրամաբանությամբ: Հակառակ գործընթացը բավական ուշ է սկսվել ու քայլերը դեռ համարժեք չեն:

Լ. Ալավերդյանն առանձնացրել է ՀՀ նախագահին կից Տեղակատվական կենտրոնի` Խոջալուի, Բաքվի, «Օղակ» օպերացիայի մասին ճշմարտությունը պատմող ֆիլմեր նկարահանելու նախաձեռնությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---