Ռուսաստանում 200 կգ աֆղանական հերոին է առգրավվել

Ռուսաստանում 200 կգ աֆղանական հերոին է առգրավվել

PanARMENIAN.Net - Ռուսաստանում 200 կգ հերոին է առգրավվել, հայտնել է Թմրանյութերի շրջանառությունը վերահսկող դաշնային ծառայության մամլո ծառայությունը: Ապրանքը բերվել է Աֆղանստանից, թմրանյութի մեծածախ գինը 180 մլն դոլար է:

Փետրվարի 18-24-ը Ռուսաստանում հաջողվել է փակել թմրանյութերի ներկրման մի քանի խոշոր խողովակ: Բացի հերոինից, առգրավվել է նաև 47,5 կգ հաշիշ, 306 կգ մարիխուանա, 8,9 կգ հոգեմետ նյութեր: Բացի այդ, ոչնչացվել է թմրամոլների 87 հավաքատեղի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---