Տարոն Մարգարյանը հարգանքի տուրք է մատուցել Զորավար Անդրանիկի հիշատակին![]() 25 փետրվարի 2013 - 16:16 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի, քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանի, մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարների և քաղաքապետարանի աշխատակազմի այլ պաշտոնյաների ուղեկցությամբ, այցելել է Եռաբլուր պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու Զորավար Անդրանիկ Օզանյանի ծննդյան 148-րդ տարեդարձի կապակցությամբ: Զորավարի ծննդյան օրվա առիթով Հայ Առաքելական եկեղեցու սպասավորները տեղում կատարել են հոգեհանգստի կարգ` Զորավարի և հայ ազգային ազատագրական պայքարի բոլոր նվիրյալ նահատակների հոգիների հանգստության համար: Մեծ զորավարի ազգանվեր գործին անբասիր ծառայելու համար «Զորավար Անդրանիկ» բարեգործական հիմնադրամի խորհրդի որոշմամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պարգևատրվել է «Զորավար Անդրանիկ» ոսկե մեդալով, որը նրան է հանձնել հիմնադրամի նախագահ Իլյիչ Բեգլարյանը: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Եռաբլուր պանթեոնում ծաղիկներ է դրել նաև Սպարապետ Վազգեն Սարգսյանի և Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանի շիրիմներին: Այնուհետ քաղաքապետ Տարոն Մարգարյանը այցելել է Անդրանիկ Օզանյանի թանգարան և ներկա գտնվել Մեծ զորավարի հիշատակին նվիրված միջոցառմանը, հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |