Երևանի քաղաքապետարան. Նորքի 1-ին զանգվածի Բաղյան փողոցում ծառեր չեն հատվել![]() 27 փետրվարի 2013 - 17:38 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչությունը հայտարարություն է տարածել, որի համաձայն ս/թ փետրվարի 23-ին համացանցային որոշ կայքերի տարածած ապատեղեկատվության վերաբերյալ հարկ ենք համարում տեղեկացնել, որ Բաղյան փողոցին հարող տարածքում (143 դպրոցի հարակից տարածք) 350-400 հատ ծառերից կազմված կանաչ տնկարկ (գոտի) երբևէ չի եղել ։ Երևանի քաղաքապետարանի և Նոր Նորք վարչական շրջանի մասնագետների կողմից ուսումնասիրվել է նշված տարածքը: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ. -Տարածքն իրենից կանաչ գոտի չի ներկայացնում: Ավելին, նշված տեղանքում մասսայական ծառահատումների կամ ծառահատումները վերացնելու որևէ հետք կամ նշաններ չեն հայտնաբերվել, -Տարածքը սեփական տարածք է, որտեղ ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել է ընդամենը անկանոն աճած 3 հատ հատված ծառի կոճղ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |