Սթիվեն Սփիլբերգը կգլխավորի Կաննի 66-րդ կինոփառատոնի ժյուրին

Սթիվեն Սփիլբերգը կգլխավորի Կաննի 66-րդ կինոփառատոնի ժյուրին

PanARMENIAN.Net - Հայտնի ամերիկացի ռեժիսոր և պրոդյուսեր Սթիվեն Սփիլբերգը կգլխավորի Կաննի 66-րդ կինոփառատոնի ժյուրին, որը կանցնի մայիսի 15-26-ը: Այդ մասին փետրվարի 28-ին հայտնել են փառատոնի կազմակերպիչները: «Ինձ համար մեծ պատիվ է գլխավորել մի փառատոնի ժյուրին, որն անընդհատ ապացուցում է, որ կինոն աշխարհի լեզուն է»,-ասել է ռեժիսորը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

66-ամյա Սփիլբերգը շուրջ 130 ֆիլմերի պրոդյուսեր է, մոտ 50 կինոկարների ռեժիսոր: 1994թ. նրա «Շինդլերի ցուցակը» արժանացավ «Օսկարի» որպես լավագույն ֆիլմ, իսկ Սփիլբերգը ճանաչվեց լավագույն ռեժիսոր: 1999թ. նա կրկին արժանացավ մրցանակի «Փրկել շարքային Ռայանին» ֆիլմի համար: Նրա վերջին «Լինքոլոն» ֆրլմը նույնպես պայքարում էր այս տարի 2012թ. լավագույն կինոնկարը ճանաչվելու համար:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---