ՀՀ ժամանած ՆԱՏՕ-ի գնահատող խումբը վաղը գնում է

ՀՀ ժամանած ՆԱՏՕ-ի գնահատող խումբը վաղը գնում է

PanARMENIAN.Net - ՀՀ-ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) և պլանավորման ու վերանայման գործընթացի (ՊՎԳ) շրջանակներում ՀՀ ՊՆ հանձնառությունների ընթացքը գնահատելու նպատակով փետրվարի 25-ից մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում էր գտնվում ՆԱՏՕ-ի գնահատող խումբը: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Փետրվարի 25-ին խմբի անդամներն այցելել են ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադ, որտեղ նրանց ներկայացվել է բրիգադի գործունեության վերաբերյալ զեկույց, անդրադարձ կատարելով խաղաղության աջակցության միջազգային գործողություններին զորամիավորման ստորաբաժանումների մասնակցության, բրիգադի կարողությունների զարգացման և փոխգործունակության ամրապնդման ընթացքի վերաբերյալ:

Փետրվարի 26-ից 27-ը գնահատող խումբը ՀՀ ՊՆ-ում հանդիպումներ է ունեցել ՊՆ և ԶՈւ ԳՇ տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ, միտված Հայաստանի ստանձնած հանձնառությունների կատարման շուրջ քննարկումներին:

Փետրվարի 28-ին ՆԱՏՕ-ի գնահատող խմբի ղեկավար Գի Ժերբոյին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարը: Հանդիպման ժամանակ ՆԱՏՕ-ի փորձագետը զեկուցել է գնահատման այցի արդյունքների մասին: Պաշտպանության նախարարն իր հերթին, կարևորելով պարոն Գ.Ժերբոյի բազմամյա ներդրումը ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի պաշտանական գերատեսչության փոխգործունակության ամրապնդման հարցում, վերջինիս պարգևատրել է «Ռազմական համագործակցության համար» գերատեսչական մեդալով:

Գնահատող խմբի այցի արդյունքներն ամփոփվել են ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դ.Տոնոյանի հետ հանդիպման ժամանակ, որի ընթացքում նախանշվել են նաև Հայաստանի հանձնառությունների կատարման շուրջ Հյուսիսատլանտյան Դաշինքի հետ համագործակցության հետագա ուղիները:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---