Էլեկտրոնային հաշվետվություն չներկայացրած հարկատուները ժամանակավորապես չեն տուգանվի

Էլեկտրոնային հաշվետվություն չներկայացրած հարկատուները ժամանակավորապես չեն տուգանվի

PanARMENIAN.Net - Այն տնտեսվարող սուբյեկտների հանդեպ, որոնք հաշվետվությունները չեն ներկայացրել Էլեկտրոնային տեսքով, վարչական տուգանքներ չեն կիրառվի: Այդ մասին մարտի 1-ին ասել է Պետեկամուտների կոմիտեի ներկայացուցիչ Աշոտ Սեմերջյանը «Հարկային ոլորտի բարեփոխումներ և աջակցություն բիզնեսի զարգացմանը» թեմայով սեմինար-խորհրդակցությանը:

Ըստ նրա, վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարականով, հարկատուներին լրացուցիչ ժամանակ կտրվի մինչև մարտի 14-ը:

Միժամանակ Աշոտ Սեմերջյանը նշել է, որ 2013թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած նոր օրենսդրական փոփոխությունների կատարման առաջին փուլում որոշ տեխնիկական խնդիրներ են առաջացել, համակարգի խափանում, սակայն այժմ ամեն ինչ շտկված է: Մասնավորապես, խոսքը գնում է գործատուների համար աշխատավարձերի մասով եկամտահարկի և շրջանառության հարկի մասին: Եկամտահարկի գործողության շրջանակներում գործատուն պարտավոր է իր աշխատակիցներին գրանցել Կոմիտեի անձնավորված տվյալների բազայում, ինչպես նաև նույնականացման քարտեր ունենա ու էլեկտրոնային ստորագրություններ, որոնք այս պահի դրությամբ ոչ բոլորն ունեն:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---