Օբաման ստորագրել է ԱՄՆ բյուջեի կրճատման մասին հրամանագիրը

Օբաման ստորագրել է ԱՄՆ բյուջեի կրճատման մասին հրամանագիրը

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նախօրեին հրամանագիր է ստորագրել ԱՄՆ կառավարության աշխատանքի հատուկ կարգի մասին, կապված պետբյուջեի ծախսերի պարտադրված կրճատման հետ:

Ընթացիկ ֆինանսական տարում, որը կավարտվի սեպտեմբերի 30-ին հարկ կլինի կրճատել 85 մլրդ դոլար: Գումարի մեծ մասը՝ 46 մլրդ դոլարը, բաժին է ընկնում Պենտագոնին: Դա կազմում է ԱՄՆ ՊՆ բյուջեի մոտ 13 տոկոսը: Մյուս կրճատումները կվերաբերվեն քաղաքացիական հատվածին, այդ թվում կրթական և առողջապահական խոշոր ծրագրերին, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Կրճատումը բացասաբար կանդրադառնա նաև մասնավոր հատվածի վրա՝ կավելանա գործազրկությունը և կդանդաղի տնտեսական աճը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---