ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԿԻՍԼՈՎՈԴՍԿ ՔԱՂԱՔՈՒՄ ԸՆԹԱՆՈՒՄ Է «ԿՈՎԿԱՍՅԱՆ ՔԱՌՅԱԿԻ» ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՓԱԿ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

PanARMENIAN.Net - Կիսլովոդսկում փակ ռեժիմով ընթանում է «կովկասյան քառյակի» խորհրդարանների ղեկավարների` Ռուսաստանի Դաշնության խորհրդի խոսնակ Սերգեյ Միրոնովի, Հայաստանի ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանի, Վրաստանի խորհրդարանի ղեկավար Նինո Բուրջանաձեի եւ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Մուրթուզ Ալեսքերովի հանդիպումը: Ինչպես հանդիպումից առաջ հաղորդել է Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի խոսնակը, տեղեկացնում են ռուսաստանյան ԶԼՄ-ները, պայմանավորվածություն կա եռամսյակը մեկ անգամ նման հանդիպում անցկացնել: Այսօրվա հանդիպումն արդեն երրորդն է, որի ընթացքում քննարկվում են տարածաշրջանային խնդիրներ, այդ թվում նաեւ Հարավային Կովկասի հանրապետությունների հետ Ռուսաստանի հարաբերությունների հրատապ հարցերը, նշել է Միրոնովը: Նրա խոսքերով` հանդիպման մասնակիցները մտադիր են խոսել չափազանց անկեղծորեն, որը հատկապես կարեւոր է այնպիսի նուրբ հարցեր քննարկելիս, ինչպիսիք են ժամանակ առ ժամանակ բարդացող ռուս-վրացական հարաբերությունները կամ հայ-ադրբեջանական հարաբերությունները: «Կովկասյան քառյակի» հանդիպումների գործնական արդյունքը, գտնում է Միրոնովը, «վստահական հարաբերությունների հաստատումն է» Ռուսաստանի, Վրաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարների միջեւ: «Կոնֆլիկտային իրավիճակ ծագելու դեպքում մենք կարող ենք օպերատիվ տեղեկատվություն փոխանակել, որը մեկ անգամ չէ, որ հանգեցրել է կրքերի հանդարտեցմանը մեր խորհրդարաններում»,- նշել է Ռուսաստանի Դաշնության Խորհրդի նախագահը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---