Փաուելի «Ուզում եմ ուտել Հայաստանում» բլոգային նյութը հաղթել է միջազգային մրցույթում

Փաուելի «Ուզում եմ ուտել Հայաստանում» բլոգային նյութը հաղթել է միջազգային մրցույթում

PanARMENIAN.Net - Ամփոփվեցին «Մետաքսե ճանապարհի մարտահրավեր» բլոգերների միջազգային մրցույթի արդյունքները: Հայաստանն, ի դեմս Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի, հանդիսանում է մրցույթի գլխավոր հովանավորը:

Միջազգային ժյուրիի որոշմամբ լավագույն բլոգի մրցանակի հաղթող ճանաչվեցին «The Flaneur» բլոգի հեղինակ Ջոնաթան Փաուելը իր «Ուզում եմ ուտել Հայաստանում» բլոգային նյութի համար և «There’s So Much to See» բլոգի հեղինակ Նայլահ Հայուարդը իր «Լիբանանյան մուղրաբիե» վերնագրով նյութի համար:

Հիշեցնենք, որ հաղթած 2 բլոգերները հնարավորություն կունենան առաջիկայում այցելելու Հայաստան, ապա իրենց տպավորություններն ու բացահայտումներն արտացոլել իրենց բլոգերում, հայտնում է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի Հանրային կապերի գրասենյակը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---