Օրհան Փամուկը The Independent Foreign Fiction Prize մրցանակի հավակնորդ է

Օրհան Փամուկը The Independent Foreign Fiction Prize մրցանակի հավակնորդ է

PanARMENIAN.Net - Գրականության գծով Նոբելյան մրցանակի դափնեկիր թուրք գրող Օրհան Փամուկն առաջադրվել է որպես The Independent Foreign Fiction Prize մրցանակի հավակնորդ, որը տրվում է այն գրողներին, որոնց ստեղծագործությունները թարգմանվել են անգլերեն և լույս են տեսել Մեծ Բրիտանիայում: Փամուկի «Լռության տունը» վեպն ընդգրկվել է long-list-ում՝ նախնական ցուցակում:

Ինչպես գրում է Hurriyet Daily News-ը, Փամուկն արդեն մեկ անգամ արժանացել է այս մրցանակին 1990թ. «Սպիտակ ամրոց» վեպի համար: Թուրք գրող Էլիֆ Շաֆակը այն հանձնաժողովի կազմում է, որը կկազմի հավակնորդների կարճ ցուցակը, այն կհրապարակվի ապրիլի 11-ին: Մրցանակը կհանձնվի 2013թ. մայիսին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---